• Latest news

Հարվարդում պարզել են, որ էկոլոգիական սննդակարգը կարող է 25%-ով  նվազեցնել մահվան ռիսկը

26 հուլիսի, 2023  20:12

Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր ավելի էկոլոգիապես մաքուր դիետա են պահպանել, ավելի քան 30 տարի հետեւողականության ընթացքում մահանալու հավանականությունը 25 տոկոսով ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր կանոնավոր սնվել են: Հետազոտության արդյունքները ներկայացված են NUTRITION 2023-ում։

Գիտնականները ստեղծել են PHDI Ինդեքս՝ գնահատելու արտադրանքի օգտակարությունը եւ դրա կայունությունը՝ օգտագործելով առկա հետազոտությունները: Այնուհետեւ նրանք կիրառել են ինդեքսը ԱՄՆ-ի ավելի քան 100 հազար բնակիչների սննդի վերլուծության համար: Տվյալները հավաքվել են 1986-2018 թվականներին: Շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատվել է ջրօգտագործման, հողօգտագործման, տարբեր նյութերով եւ ջերմոցային գազերի արտանետումներով աղտոտման տեսանկյունից:

Աշխատանքի հեղինակները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր դիետա են պահում PHDI-ի առավելագույն միավորներով, 25%-ով ցածր է եղել ցանկացած պատճառով մահանալու հավանականությունը, քան այն մարդկանց մոտ, ովքեր նվազագույն միավոր ունեն: Բացի այդ, առողջ եւ էկոլոգիապես մաքուր սննդակարգը 15%-ով նվազեցրել է քաղցկեղից կամ սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը, նեյրոդեգեներատիվ հիվանդություններից՝ 20%-ով, իսկ շնչառական հիվանդություններից ՝ 50%-ով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել